Եմենի ափերի մոտ ամերիկյան առևտրային նավ է հրթիռակոծվել
Եմենի ափերի մոտ հրթիռակոծվել է ԱՄՆ-ին պատկանող առևտրային նավը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ բրիտանական ծովային անվտանգության Ambrey ընկերության հայտարարության՝ նավը հարձակման է ենթարկվել Եմենի Ադեն քաղաքի մոտակայքում: Ենթադրվում է, որ հարվածն իրականացվել է օդից։
Հունվարի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2722 բանաձևը՝ դադարեցնել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները։ Միաժամանակ նա Եմենում հակամարտող կողմերին կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Նմանատիպ հոդվածներ
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների կարգավիճակը՝ զինվորական ծառայության կարգի դեմ հանցագործության դեպքում
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյ...
Մեկ օրում երկրորդ սպանությունը՝ Վարդենիսում. հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սա...
ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս. քննարկել են այսօր տեղի ունեցած միջադեպերը. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանա...
Քադիրովն ԱՄՆ–ին առաջարկել է իր հարազատների և ձիերի վրայից հանել ամերիկյան պատժամիջոցները ուկրաինացի գերիների դիմաց
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջարկել է ազատ արձակել գերի ընկած ուկրաինացի զինվորականներին՝ իր ընտանիքի անդամների ն...