Երևանյան հյուրանոցներից մեկում ՌԴ քաղաքացու դի է հայտնաբերվել. ԶԼՄ
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում ՌԴ քաղաքացու (ազգությամբ ռուս) դի է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ–ում ստացվել է ժամը այսօր 16։30-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի անկողնում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մահացածի ինքնությունը պարզվում է։
Նմանատիպ հոդվածներ
Սպանության փորձ Երևանում. կրակոցներ են հնչել. ԶԼՄ
Երեկ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժի...
80-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ արած տղամարդը սպառնում է կրկին նետվել «Հաղթանակի» կամրջից. ԶԼՄ
Այսօր Արարատի մարզի բնակիչներից մեկը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրենց ցած նետել։ Այս մաս...
Նավթի գները նվազում են
Երկուշաբթի երեկոյան նավթի գներն արագացրել են անկումը։ Այս մասին գրում է Интерфакс-ը: Մոսկվայի ժամանակով ժամը 18:25-ի դրո...
Wildberries-ի պահեստի հրդեհից հետո 16 մարդու գտնվելու վայրը դեռ պարզվում է
Հունվարի 13-ին տեղի ունեցած հրդեհի ժամանակ Սանկտ Պետերբուրգի Wildberries պահեստում գտնվող 16 մարդկանց գտնվելու վայրը դեռ...