Ճապոնիայում բացահայտվել են Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի թռիչքային բնութագրերը
Դեկտեմբերի 14-ին արձակված հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը թռիչքի ընթացքում անցել է 500 կմ և հասել 50 կմ առավելագույն բարձրության։ Այս մասին ասվում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է NHK հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչությունում նշել են, որ հրթիռն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Հաղորդվում է, որ գործարկման կապակցությամբ Տոկիոն բողոք է հայտնել Փհենյանին։ Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ Ճապոնիան կշարունակի տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը՝ ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության աջակցությամբ։
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ ԿԺԴՀ հրթիռն անցել է մոտ 1000 կմ։ Սեուլը արձակումն անվանել է սպառնալիք թերակղզում խաղաղության և կայունության համար և խոստացել է անհապաղ արձագանքել հյուսիսային հարևանի ցանկացած սադրանքին:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ճապոնիան հայտնել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հավանական արձակման մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ձյան տակից հայտնաբերվել է կորած զինծառայողի դին
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենի...
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո 3 անձինք ծեծի են ենթարկել. մանրամասներ` դեպքից
Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հա...
ՀՀ ՊՆ-ն` կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքների մասին
Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած ՀՀ ՊՆ N զ...
Բռնություն` շտապօգնության բժշկի նկատմամբ, երբ իր մասնագիտական պարտքն էր կատարում
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կ...