Ճապոնիան հայտնել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հավանական արձակման մասին
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը հրթիռ է արձակել, ենթադրվում է, որ այն բալիստիկ է եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը։
Նշվում է, որ Ճապոնիայի պարեկային նավերը կոչ են արել տարածաշրջանում գտնվող նավերին հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապ հաստատել իշխանությունների հետ։
Ծառայությունը հայտնել է նաև, որ Կորեայի արձակած բալիստիկ հրթիռը, մեծ հավանականությամբ, արդեն ընկել է։
NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարական աղբյուրներին, հայտնել էր, որ հրթիռը հավանաբար Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս է ընկել։ Հիշեցնենք` դեկտեմբերի 18-ին ԿԺԴՀ-ն «Հվասոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն էր արձակել։ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տվյալներով՝ հրթիռը 4 415 վայրկյանում 1 002,3 կմ է հաղթահարել թռիչքի 6 518,2 կմ առավելագույն բարձրության պայմաններում և հստակ ընկել է նախատեսված ջրատարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Ձյան տակից հայտնաբերվել է կորած զինծառայողի դին
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենի...
Բռնություն` շտապօգնության բժշկի նկատմամբ, երբ իր մասնագիտական պարտքն էր կատարում
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կ...
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո 3 անձինք ծեծի են ենթարկել. մանրամասներ` դեպքից
Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հա...
ՀՀ ՊՆ-ն` կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքների մասին
Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած ՀՀ ՊՆ N զ...