Աշխարհը դեռ երբեք այսքան մոտ չի եղել Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին. Թրամփ
Աշխարհը դեռ երբեք այսքան մոտ չի եղել Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Չեմ կարծում, որ մենք երբևէ երրորդ համաշխարհային պատերազմի նման վտանգի մեջ ենք եղել, ինչպես հիմա ենք: Եվ ինչպես ես ասում եմ յուրաքանչյուր ելույթում, ես կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը, ես ճանաչում եմ այս բոլոր մարդկանց», - նշել է նա:
Թրամփի կարծիքով՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն դարձել է թույլ և անարդյունավետ պետություն, որի կարծիքի հետ հաշվի չեն նստում համաշխարհային ասպարեզում:
Թրամփը հանդես է եկել այն պնդմամբ, որ Երրորդ համաշխարհային պատերազմը, (եթե այն սկսվի), կլինի մասշտաբային․ «Դա բոլորովին նույնը չի լինի, ինչ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն էին։ Սա կլինի ավելի մասշտաբային՝ լիակատար ոչնչացմամբ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...