Թումանյանի անվան թանգարանում քանդման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը բարձրությունից ընկել է

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ին  9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացի է մնացել փլատակներում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


 «... շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրում է կայքը։


Ըստ նախնական տեղեկությունների Մոսկովյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող թանգարանի 2-րդ մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելիս Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Էյվարի Աշնակ Ֆարշիդ Խոսրովը բարձրությունից վայր է ընկել։


Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Քաղաքականություն

Պատահարներ