ԱՄՆ փոխնախագահի աղմկահարույց հայտարարությունը՝ Էպշտեյնի և Իսրայելի մասին
Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ ԱՄՆ փոխնախագահն իր խոսքում նշել է․
«Էպշտեյնն, ըստ ամենայնի, կապված է եղել իսրայելական «ստվերային պետության» (deep state) այն տարրերի հետ, որոնք զբաղեցնում էին ձախ կենտրոնամետ դիրքեր։ Դա ինձ միշտ զարմացրել է։ Չի կարելի ասել, որ նա սերտորեն կապված էր իսրայելական քաղաքականության աջ կենտրոնամետ շրջանակների հետ։
Ես միանգամայն հստակ գիտեմ, որ իսրայելական կառավարությունում կան մարդիկ, որոնք փորձում են շեղել մեր ուշադրությունն այդ քաղաքականությունից, որովհետև ցանկանում են շարունակել ռազմական արշավը։ Մենք միանգամայն հստակ գիտենք, որ նրանց համակարգում կան մարդիկ, որոնք մանիպուլյացիաներ են անում և փորձում են փոխել ամերիկյան հասարակական կարծիքը, որպեսզի պատերազմն անվերջ շարունակվի։ Դարձյալ՝ ոչ թե ինչ-որ կոնկրետ նպատակով, այլ պարզապես անվերջ։
Շատ է խոսվում այն մասին, թե որքան ուժեղ է իսրայելական կառավարությունն ազդում ամերիկյան քաղաքականության վրա, և, անշուշտ, իսրայելական կառավարությունում կան որոշակի մարդիկ, որոնք ատում են այդ գործարքը։ Մենք տեսնում ենք դրա անհերքելի ապացույցները։ Նախօրեին Times պարբերականում մի հոդված հրապարակվեց, որտեղ, ըստ էության, ասվում էր, որ Ամերիկայում որոշ ազդեցիկ անձանց վճարում են այդ գործարքը քննադատելու համար։
Սա 9 միլիոն բնակչություն ունեցող երկիր է։ Մենք 330 միլիոն ենք։ Եվ, իհարկե, նրանք փորձելու են համոզել ամերիկացիներին։ Նրանք փորձելու են ամերիկացիներին հակել այս կամ այն կողմը։ Կարծում եմ՝ իսրայելցիները դա միանշանակ ավելի արդյունավետ են անում, քան մեծամասնությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...