Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է էվթանազիայի մասին օրինագիծը
Պատգամավորները քվեարկել են «կյանքից հեռանալու հարցում օգնության իրավունքի» կամ էվթանազիայի մասին օրինագծի օգտին՝ ամիսներ տևած բանավեճերից ու խորհրդարանական ընթացակարգերից հետո։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, երկարատև բանավեճերից և խորհրդարանական ընթացակարգերից հետո պատգամավորները քվեարկությամբ կողմ են արտահայտվել էվթանազիայի կամ «կյանքից հեռանալու հարցում օգնության իրավունքի» մասին օրինագծին։ Այս նախագիծը լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել, այդ թվում՝ կառավարության ներսում։
Այն հանդիսանում է Էմանուել Մակրոնի երկրորդ նախագահական ժամկետի գլխավոր խոստումներից մեկը, որը հենց ինքը՝ Ֆրանսիայի նախագահը, բնորոշել էր որպես «կյանքի ավարտի ֆրանսիական մոդել»։ Խորհրդարանի երկու պալատներում տեքստի բազմակողմանի քննարկումներից հետո, չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած չորրորդ՝ վերջնական քվեարկության ժամանակ պատգամավորները հայտնել են իրենց դիրքորոշումը «կյանքից հեռանալու հարցում օգնության իրավունք» սահմանող նախագծի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...