ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս պետք է որոշել սա ՀՀ–ի՞, թե՞ Ադրբեջանի տարածք է
ՀՀ վարչապետը խոսեց նաև Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման մասին:
Նա նշեց, որ երբ Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի վերադարձման մասին, ՀՀ–ն բարձրացնում է 32 գյուղի հարցը, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում:
«Մենք ասում ենք, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջը օկուպացված տարածքներ չպետք է գոյություն ունենան։ Հետևաբար, երբ պարզվի, որ ՀՀ–ն է ինչ–որ տարածքներ իր վերահսկողության տակ պահում, մինչդեռ դե յուրե պատկանում է Ադրբեջանին, ՀՀ–ն պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են ՀՀ–ին, սակայն Ադրբեջանն է պահում իր վերահսկողության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Նման քաղաքական պայմանավորվածություն կա, սա գործնականում իրականում հնարավոր չէ իրագործել` առանց փոխհամաձայնեցված քարտեզի, որովհետև ինչպե՞ս պետք է որոշել սա ՀՀ–ի՞, թե՞ Ադրբեջանի տարածք է»,-ասաց վարչապետը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի կա մի տարբերակ` քաղաքական առումով հիմնվել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա, սեղանին դնել հռչակագրի դրույթները դե յուրե արտահայտող քարտեզներ ու գնալ տեղում նայել իրողությունները ու դրանք համապատասխանեցնել քարտեզներին։ Հակառակ իրավիճակը անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Բաքվից հնչող հայտարարությունների մասին
Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին հայտարարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապը, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ. վարչապետ
Գիտեք, որ Ադրբեջան-Նախիջևան կապի թեման կա, և էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին: Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք
Ո՞րն է հայրենասիրության մոդելը։ Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։ Այս մասին ասել է Նի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կախիչ ա, կախած ա, կարիք կա՞ ստուգելու. Նիկոլ Փաշինյանը` կախիչների մասին
Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց որ գնում ենք բախվում իրականությանը՝ տեսնում ենք իրականությունը մեր պա...