ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Բաքվից հնչող հայտարարությունների մասին
Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը հրապարակել տեսանյութ` նշելով. «Իմ ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվեց Գավառ քաղաքում»:
«Առաջին պատճառն այն է, որ մենք մի քանի անգամ հրապարակային, արձանագրված պայմանավորվել ենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, ինչպես նաեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է մի պարզ բան, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունըճանաչում են այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը եւ Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը: Ալմաթիի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ խորհրդային միությունը փլուզվեց, պետությունները իրենք իրենց տարաածքներով ձեռք են բերում անկախություն եւ ադմինիստրատիվ սահմանները խորհրդային պետությունների միջեւ եղած դառնում են պետական սահմաններ»,- ասաց նա:
Փաշինյանը հավելում է, որ սա նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապը, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ. վարչապետ
Գիտեք, որ Ադրբեջան-Նախիջևան կապի թեման կա, և էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին: Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք
Ո՞րն է հայրենասիրության մոդելը։ Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։ Այս մասին ասել է Նիկոլ Փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կախիչ ա, կախած ա, կարիք կա՞ ստուգելու. Նիկոլ Փաշինյանը` կախիչների մասին
Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց որ գնում ենք բախվում իրականությանը՝ տեսնում ենք իրականությունը մեր պա...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...