ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կախիչ ա, կախած ա, կարիք կա՞ ստուգելու. Նիկոլ Փաշինյանը` կախիչների մասին
Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց որ գնում ենք բախվում իրականությանը՝ տեսնում ենք իրականությունը մեր պատկերացումներից կտրված է: Այս մասին Գեղարքունիքի մարզում Գավառի ՔՊ նախաձեռնողի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ երբ այցելել է նորակառույց դպրոցներ, սպորտդահլիճներ և այլն, այդ այցերի տպավորություններով ահագնացել է խնդիրն իր մեջ, թե արդյո՞ք հայրենասիրության մոդելը որն է։
Ըստ Փաշինյանի՝ շատ դեպքերում չեն էլ նկատում իրենց աշխատանքի թերությունը՝ իրենից սկսած։
«Շատ բաներ կան, որ մեզ համար սովորական են և հենց այդպես էլ պետք է լինեն: Օրինակ` կախիչ ա, կախած ա, կարիք կա՞ ստուգելու, հիմա կպոկվի, ինչ պարտադիր է կախիչից կապեն, երեխեք են, պիջակա, թող աթոռին կգցեն, կամ պահարանի գլխին դնեն։ Այստեղից է մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները»,-ասաց նա՝ հայտարարելով, որ հայրենիքը պետությունն է։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Բաքվից հնչող հայտարարությունների մասին
Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին հայտարարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապը, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ. վարչապետ
Գիտեք, որ Ադրբեջան-Նախիջևան կապի թեման կա, և էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին: Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք
Ո՞րն է հայրենասիրության մոդելը։ Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։ Այս մասին ասել է Նիկոլ Փ...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...