ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը. Փաշինյան
Ադրբեջանը մի կողմից ասում է, որ իր բանակն ուզում է ուժեղացնել, մյուս կողմից դժգոհում է, որ ՀՀ–ն Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն`այստեղ տրամաբանությունը ո՞րն է. որ ՀՀ–ն բանակ չպետք է ունենա՞։ Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է. ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք։ Դրա համար ենք մենք ասում` եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, որ պատերազմի հնարավորություն չլինի։ Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով` տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ունենալ մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները»,-նշեց վարչապետը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Բաքվից հնչող հայտարարությունների մասին
Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին հայտարարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապը, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ. վարչապետ
Գիտեք, որ Ադրբեջան-Նախիջևան կապի թեման կա, և էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին: Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք
Ո՞րն է հայրենասիրության մոդելը։ Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։ Այս մասին ասել է Նի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կախիչ ա, կախած ա, կարիք կա՞ ստուգելու. Նիկոլ Փաշինյանը` կախիչների մասին
Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց որ գնում ենք բախվում իրականությանը՝ տեսնում ենք իրականությունը մեր պա...