Թրամփը Պուտինին և Ծինփինին անվանել է շատ խելացի մարդիկ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Սի Ծինփինին անվանել է շատ խելացի մարդիկ։
«Բայդենը չի կարող երկու նախադասություն իրար հետ կապել, և նա պատկերացնում է մեզ միջուկային զենքով. ... Պուտինը, Սի Ծինփինը և բոլոր այս շատ խելացի մարդիկ: ԶԼՄ-ները ատում են, երբ ես ասում եմ, որ նրանք խելացի են: Բայց թույլ տվեք ձեզ ասել, որ նրանք շատ խելացի են և շատ խորամանկ», - ասել է նա չորեքշաբթի Այովա նահանգի աջակիցներին: Հեռարձակումն իրականացրել է Fox News-ը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, և ուկրաինական հակամարտությունից կարելի էր խուսափել, եթե ինքը զբաղեցներ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի պաշտոնը։
Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների ամենահավանական թեկնածուն է։ Նախկինում նա բազմիցս հայտարարել է, որ իրեն մեղադրանք առաջադրելը Բայդենի վարչակազմի կողմից ընտրություններին միջամտելու փորձ է, որին նա համարում է «պատմության մեջ ամենակոռումպացված և ապաշնորհ» ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետ...
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ...