Տիգրան Ավինյանի հարցը դեռ փակված չէ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Նշվում է, որ այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում։ Դատարան ներկայացրած դիմումով ընդդիմադիրները պահանջում են երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին համապատասխան, հակառակ պարագայում Ավինյանի ընդունած որոշումները առոչինչ են։
««Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, մասնավորապես, վարչական դատարան էր դիմել, սակայն դատարանը հայցը վարույթ չէր ընդունել: Այդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան։ Օրերս Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Վարչական դատարանը պետք է վարույթ ընդունի ներկայացված հայցը։ Եթե դատարանն արդարացի որոշում կայացնի, ապա Տիգրան Ավինյանի՝ մինչև այս պահը ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ կարմիր գծերով ավտոկայանատեղիների թանկացումների որոշումը, կչեղարկվեն», գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետ...
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ...