Լիտվան ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ մերձբալթյան երկիրը Ուկրաինա կուղարկի M577 զրահամեքենաներ, զինամթերք, գեներատորներ և պայթեցման համակարգեր՝ Կիևին երկարաժամկետ օգնության փաթեթի շրջանակներում, որը կազմում է 200 միլիոն եվրո:
«Լիտվայի պաշտպանության խորհրդում մենք հաստատել ենք երկարաժամկետ ռազմական աջակցության փաթեթը, և հունվարին դրա մի մասը կուղարկենք Ուկրաինա։ Մենք նաև կպատրաստենք ուկրաինացի զինվորականներին և կամրապնդենք համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում»,- ասել է նա։
Նաուսեդան նաև ասել է, որ ուկրաինական պատվիրակության Վիլնյուս կատարած այցի ընթացքում «շատ» պայմանագրեր են ստորագրվել Ուկրաինայի և Լիտվայի պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչների միջև։
«Կարծում եմ՝ սա այն ճանապարհն է, որը մենք պետք է գնանք։ Պետք է ընդլայնել պաշտպանական արդյունաբերության ողջ ներուժը, որն ունեն Լիտվան, Ուկրաինան և, իհարկե, ողջ ԵՄ-ն»,- ասել է Լիտվայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետ...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ...