Իսրայելցի զինվորականները ոչնչացրել են գրեթե 400 մզկիթ. Գազա
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով 400 մզկիթ ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է։ Այս տվյալները տրամադրել է անկլավում ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նրա տեղեկություններով՝ «իսրայելցի զինվորականները ավերել են 140 մզկիթ ամբողջությամբ և 240 մասամբ, վնասվել են նաև 3 քրիստոնեական եկեղեցիներ»։ Գերատեսչությունը հավելել է, որ իսրայելական գործողություններից վնասված որոշ ճարտարապետական օբյեկտներ կառուցվել են «ավելի քան հազար տարի առաջ»։ Անկլավում գտնվող մզկիթներն ու եկեղեցիները ենթարկվել են համակարգված հրթիռային հարձակումների և ռմբակոծությունների, որոշ զինամթերքներ կշռում էին ավելի քան 4,4 տոննա:
Գերատեսչությունը կրոնական վայրերի վրա նման հարձակումներն անվանել է «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում», որը հակասում է 1954 թվականի Հաագայի «Մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային: Հայտարարությունը նաև կոչ է անում միջազգային հանրությանը «շտապ միջամտել մզկիթների և եկեղեցիների վրա հանցագործ հարձակումները դադարեցնելու համար» և հետագայում «ջանք գործադրել դրանք վերականգնելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն...