Քաղաքականություն

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա առաջիկայում

Edita
Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա առաջիկայում

Մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան այդ մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։


Նախնական պայմանավորվածությունը կա, սակայն կոնկրետ ժամկետները դեռ հստակեցված չեն։


«Օրվա և տեղի մասին հստակ պայմանավորվածություն դեռևս չկա»,- նշել են գրասենյակից։


Նշենք, որ դա արդեն կլինի հանձնաժողովների 6-րդ հանդիպումը։ Նախորդ՝ հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 30-ին՝ երկու երկրների սահմանին։


ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ այդ հանդիպմանը կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:


Իսկ դեկտեմբերին արդեն ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը։ Սակայն կողմերին դեռ չի հաջողվել համաձայնության գալ, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվելու սահմանազատման համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250