Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ
Գերմանիան շահագրգռված է ՀՀ-ից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և հակառուսական որոշ այլ քայլերի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկում Երևանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է իրազեկ աղբյուրը։
«Գերմանիան ձգտում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրն է հնարավորինս վիճաբանություն ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև: Գերմանացիները շահագրգռված են հայկական տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ և երկրի իշխանությունների կողմից իրենց պետական ապարատի մաքրմամբ Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ տրամադրված անձանցից, ներառյալ զինված ուժերի, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիան: Փոխարենը Բեռլինն առաջարկում է Երևանին ֆինանսատեխնիկական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերին՝ ԼՂ-ի հայերին Եվրոպական Միության երկրներ զանգվածային արտագաղթից զերծ պահելու համար»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականի արդյունքներով ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը, ենթարկվելով Արևմուտքի հորդորներին, փորձում է Մոսկվայի հետ դաշինքը փոխել մշուշոտ խոստումներով։ Ըստ ռուս նախարարի՝ Երևանը փորձում է Ռուսաստանին մեղադրել բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար՝ ռազմավարական շրջադարձի ուղղությունն արդարացնելու համար։ Սակայն, ինչպես նշել Է Լավրովը, Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին
Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին...
Թոմ դե Վաալը նշել է՝ ռուսների արած միակ դրական բանը ԼՂ-ում
Ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում...
Սա ինչ-որ տեղ վտանգավոր պահ է Հայաստանի համար․ Թոմ դե Վաալ
2024-ին Հայաստանին սպասում են բազմաթիվ մարտահրավերներ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...