ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորածին երեխային ձյան մեջ նետած բլոգերը խոսել է իր արարքի մասին
Բլոգեր Սերգեյ Կոսենկոն ներողություն է խնդրել իր հետևորդներից երկու ամսական որդուն ձնակույտի մեջ նետելու համար։
Նա հայտնել է, որ տեսանյութը վաղուց է տեսել և ուզում էր կրկնել: «Մենք գտանք մանեկենի տիկնիկ, հագցրինք նրան Լեոյի շորերը, տեսահոլովակ նկարահանեցինք և վերևում դրեցինք դեմք և դեմքի արտահայտություններ»,- պարզաբանել է բլոգերը։
Համացանցում իր հիմնավորումներում նա պնդում է, որ ինքը ոչ թե երեխային, այլ տիկնիկն է նետել և մոնտաժի միջոցով տեղադրել որդու դեմքը։
«Բոլորից ուզում եմ ներողություն խնդրել, ես չէի ուզում վնասել ձեզ և ձեր էմոցիոնալ վիճակը: Նման տեսանյութը, հատկապես կենդանի երեխաների հետ, չպետք է կրկնվի»,- գրել է Կոսենկոն։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Պետդումայի պատգամավոր Նինա Օստանինան հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ՌԴ Քննչական կոմիտե՝ բլոգեր Սերգեյ Կոսենկոյի նկարահանած՝ իր նորածին որդու մասնակցությամբ տեսանյութի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում. Կոստանյան
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:«Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում. պարեկները ֆիքսելու են ցանկացած իրավախախատում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում նախատեսում են իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը
Համացանցում հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը: Իրանի Իսլամական հեղափոխությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։...