Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան

Julya 1 րոպե 387 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։ Նա այդ մասին խոսեց կառավարության այսօրվա նիստում։



Հիշեցնենք՝ Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աշխատանքներին, և նա մի շարք խախտումներ էր արձանագրել։


Կառավարության նիստին վարչապետը մարզադահլիճների շինարարության վերաբերյալ թվեց հաճախ հանդիպող բացթողումները:


«Ցանկացած բան, որի վրա օղակ է, բասկետբոլի վահանակ չէ: Ֆուտբոլի դարպասներ են դրվում մարզադահլիճներում այն նկատառմամբ, որ այն կարող է նաև ֆուտզալի դահլիճ լինել, բայց դարպասները դաշտի մեջ են, ոչ թե եզրագծին։ Մի քանի հազար դրամ այսկողմ-այնկողմ անելու համար ինչ ասես բերում, կախում են»,– ասաց Փաշինյանը։


Նա նշեց, որ իրեն այլևս պետք չեն խնդիրների բացատրություններ, այլ պետք են խնդիրների լուծումներ։ Փաշինյանը շեշտեց` որևէ մեկը թող չգա ու իրեն չասի, թե ինչու է այս ինչ բանն այսպես, պետք է գան ու ասեն` հարցը լուծված է։


«Ես չկարողացա 5 տարվա մեջ բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել։ Թվում է, թե պարզ բան է։ Դրա համար հատուկ գիտելիքնե՞ր են պետք»,– նշեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250