Քաղաքականություն

Պենտագոնի ղեկավարի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Պենտագոնի ղեկավարի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Բժիշկները հայտնել են, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RT-ն։Հաղորդվում է, որ նա վիրահատության է ենթարկվել դեկտեմբերի վերջին, իսկ ավելի…

Բժիշկները հայտնել են, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RT-ն։


Հաղորդվում է, որ նա վիրահատության է ենթարկվել դեկտեմբերի վերջին, իսկ ավելի ուշ կրկին տեղափոխվել է հիվանդանոց՝ բարդությունների, այդ թվում՝ վարակի պատճառով:


Բժիշկները ակնկալում են Պենտագոնի ղեկավարի լիարժեք ապաքինում, սակայն զգուշացնում են, որ գործընթացը արագ չի լինի։


Պենտագոնը երեք օր չի տեղեկացրել Սպիտակ տանը Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մասին, գրում է Politico-ն։


 Հրատարակությունը, հղում անելով անանուն աղբյուրներին, նշում է, որ այդ լուրը ցնցել է ԱՄՆ բարձրագույն ղեկավարությանը, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին։


Ինքը՝ Օսթինը, խոստովանել է, որ այդ մասին պետք է ավելի շուտ հաղորդեր հանրությանըլ։ Միևնույն ժամանակ հանրապետական ​​սենատոր Թոմ Քոթոնն ասել է, որ այդ «ցնցող գործողությունները» պետք է հետևանքներ ունենան, գրում է The Washington Post-ը։


 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնյան հիվանդանոց է ընդունվել հունվարի 1-ին՝ պլանային բժշկական միջամտությունից հետո բարդություններով։

Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250