ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրդեհ՝ Երևանում․ կա տուժած
Այսօր, ժամը 06։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցի թիվ 95 շենքի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:16-ին, մարվել՝ 07։29-ին։ Այրվել են ննջասենյակի գույքը՝ 12 քմ, լոգասենյակի և սանհանգույցի դռները, նախասրահը՝ մասամբ և ջերմահարվել է հյուրասենյակը։
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Ս․ Ա․-ին (ծնված 1996 թ․)։ Վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։




Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. կա 7 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվա...
Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը խորտակվել է
Martini զբոսանավը, որը տեղափոխում էր ռուս զբոսաշրջիկներին, նախօրեին խորտակվել է Թաիլանդի Պհուկետ կղզուց ոչ հեռու: Այս մա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Այսօր, ժամը 10:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայ...
Պատահար՝ Գեղարքունիքում․ վարորդի դին գտնվել է մեքենայից 4մ հեռավորության վրա
Այսօր, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծ...