Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը խորտակվել է
Martini զբոսանավը, որը տեղափոխում էր ռուս զբոսաշրջիկներին, նախօրեին խորտակվել է Թաիլանդի Պհուկետ կղզուց ոչ հեռու: Այս մասին հայտնել է համանուն նահանգի զբոսաշրջային ոստիկանությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Martini-ի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները հասցրել են փրկվել։
«Աղետի պահին մոտորանավակում եղել են վեց ռուսաստանցիներ եւ երեք թաիլանդցիներ։ Բոլոր զբոսաշրջիկներին տարել է դեպքի վայր ժամանած Panwa princess նավը, որից հետո նրանց տեղափոխել են հյուրանոց։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել»,- հստակեցրել են ոստիկանությունում։
Նախաքննական տվյալներով՝ մեքենայական սրահ ներթափանցած ջրի պատճառով նավը խորտակվել է։ Հետաքննությունը ուշադրություն է հրավիրել Martini-ի ոչ պատշաճ շահագործման վրա, քանի որ դրա վրա մեխանիկ չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. կա 7 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվա...
Պատահար՝ Գեղարքունիքում․ վարորդի դին գտնվել է մեքենայից 4մ հեռավորության վրա
Այսօր, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Այսօր, ժամը 10:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրդեհ՝ Երևանում․ կա տուժած
Այսօր, ժամը 06։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցի թ...