Պատահար՝ Գեղարքունիքում․ վարորդի դին գտնվել է մեքենայից 4մ հեռավորության վրա
Այսօր, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծափաթաղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ին “Volkswagen” մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ավտոմեքենայից մոտ 4 մ հեռավորության վրա գտնվել է վարորդի դին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. կա 7 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվա...
Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը խորտակվել է
Martini զբոսանավը, որը տեղափոխում էր ռուս զբոսաշրջիկներին, նախօրեին խորտակվել է Թաիլանդի Պհուկետ կղզուց ոչ հեռու: Այս մա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Այսօր, ժամը 10:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայ...
Խոշոր վթար՝ Կոտայքում․ 6 վիրավորներից մեկը երեխա է, մեկը՝ հղի
Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.co...