ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. կա 7 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են Mitsubishi ու Reno, և Volvo ու ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:






Նմանատիպ հոդվածներ
Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը խորտակվել է
Martini զբոսանավը, որը տեղափոխում էր ռուս զբոսաշրջիկներին, նախօրեին խորտակվել է Թաիլանդի Պհուկետ կղզուց ոչ հեռու: Այս մա...
Պատահար՝ Գեղարքունիքում․ վարորդի դին գտնվել է մեքենայից 4մ հեռավորության վրա
Այսօր, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Այսօր, ժամը 10:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենա. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, դեռևս անհայտ...