Հասարակություն

Ինչո՞ւ է հետաձգվում Էջմիածնի մայր տաճարի բացումը. «Հրապարակ»

Gohar Vardanyan 1 րոպե 660 դիտում
Ինչո՞ւ է հետաձգվում Էջմիածնի մայր տաճարի բացումը. «Հրապարակ»

Թեեւ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները պլանավորվում էր ավարտել 2022 թվականին, սակայն 2023 թվականին եւս բացումը տեղի չունեցավ, եւ 2023-ի հոկտեմբերի 1-ին նախատեսված մյուռոնօրհնեքը եւս հետաձգվեց: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: 


«Չնայած հետաձգումը բացատրեցին Արցախում տեղի ունեցող իրադարձություններով։ Արդեն յոթերորդ տարին է, որ Մայր տաճարը նորոգվում է, եւ բոլոր արարողությունները կազմակերպվում են այլ եկեղեցիներում:


Մայր Աթոռի մեր աղբյուրը կարծում է, որ Մայր տաճարի բացումն ու մյուռոնօրհնեքը կարող են կայանալ գարնանը, սակայն դա ընդամենը ենթադրություն է։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանայից փորձեցինք ճշտել, թե երբ են պլանավորում այս կարեւոր կրոնական միջոցառումներն իրականացնել։ Տեր Հայրը պատասխանեց, որ ժամկետների մասին կհայտնեն առաջիկայում»,– գրում է օրաթերթը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250