ՀԱՊԿ-ն երբեք չի ճանաչել ՀՀ սահմանները. սա լուրջ խնդիր է. Արմեն Գրիգորյան
Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Հանրայինի եթերում այս մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից։ 2022 թվականի սեպտեմբերին կամ դրանից առաջ, երբ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումներ էին տեղի ունեցել, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` ակնկալելով օգնություն, որ պաշտպանվի մեր սուվերեն տարածքը։ Մենք որևէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել և ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ այս առումով չենք կարող որևէ ակնկալիք ունենալ»,- ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ն հայտարարություն կանի, գնահատական կտա և կպաշտպանի ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունն ու Հայաստանի սահմանները, ապա հայկական կողմը կհասկանա՝ ինչ է անելու:
Այն դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն հայտարարում է, թե պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցություն է առաջարկում ՀՀ-ին, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ ՀԱՊԿ-ից ռազմատեխնիկական որևէ օգնություն ՀՀ-ին չի առաջարկվել, իսկ երբ ՀԱՊԿ դիտորնդերին հարցրել են, թե գալիս են ո՞ր սահմանը պաշտպանելու, որևէ հստակ պատասխան չի տրվել:
«ՀԱՊԿ-ն երբեք չի ճանաչել ՀՀ սահմանները, ՀԱՊԿ-ն չի ճանաչում իր պատախանատվության գոտին։ Սա շատ կարևոր հանգամանք է։ ՀԱՊԿ-ն չի ճանաչում իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետ...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...