Առաջիկայում էլի պաշտոնանկություններ կլինեն. ով է հաջորդ «թիրախը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում իսկական խառնաշփոթ է: Փաշինյանի որոշումներն իրար են խառնել նախարարներին ու մարզպետներին:
«2024թ.-ը կառավարությունում պաշտոնանկությունների իսկական շքերթով է սկսվել. Փաշինյանը մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատեց ԲՏԱ նախարարին, Լոռու և Արարատի մարզպետներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Նիկոլ Փաշինյանի այս սպոնտան որոշումներն անակնկալի են բերել ՔՊ-ականներին, քանի որ, որքան էլ նա դժգոհություններ պարբերաբար հայտնել է տարբեր մարզպետների ու նախարարների աշխատանքի մասով, ՔՊ-ում չեն կարծել, թե Փաշինյանը կտրուկ քայլերի կգնա ու չի խնայի անգամ իր մտերիմներին»,– գրում է լրատվամիջոցը:
Օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՏԻՄ-երում ու կառավարական կաբինետում սկսած այս զտումները շարունակական են լինելու. առաջիկայում էլի պաշտոնանկություններ կլինեն, այդ իսկ պատճառով հիմա բոլորը շունչները պահած սպասում են՝ ով է լինելու նրա հաջորդ թիրախը:
«Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի այս որոշումներն այնքան հապճեպ են կայացվել, որ իշխանականներն անգամ աշխատանքից ազատված պաշտոնյաներին փոխարինող թեկնածուների անուններ չեն հասցրել քննարկել ու հիմա փնտրտուքների մեջ են»,– գրել է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետ...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...