ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս նախարարն անիծել է իր դեմ բողոք գրած աշխատակցի ընտանիքին
Պետք է չորանա այն մարդու ձեռքը, որն ինձ վրա բողոք է գրել: Վոլգոգրադի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը անիծել է իր դեմ բողոք գրած աշխատակցի ընտանիքին:
Վոլգոգրադի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Նիկոլայ Լյուբավինի հայտարարություններով տեսանյութը հրապարակվել է համացանցում:
«Գրել են, որ ես լոբբինգ եմ իրականացրել Otkritie բանկի համար: Դատախազությունը հետաքննություն է անցկացրել։ Որ իմ կինն աշխատում է բանկում, որ Լյուբավինը ստանում է արտոնություններ և այլն: Ով սա գրել է, նրա ձեռքերը պետք է չորանան, և նրա ամբողջ ընտանիքը պետք է հիվանդանա չարորակ ուռուցքով»-, ասել է պաշտոնյան:
Թե կոնկրետ երբ է տեսագրվել տեսանյութը հայտնի չէ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակման աղբյուրը պնդում է, որ ձայնագրությունն արվել է «վաղուց», և Լյուբավինն ու նրա ենթակաները միմյանց դեմ բողոքներ են գրել Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությանը: Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը պնդում է, որ Վոլգոգրադի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի նկատմամբ ստուգում է նշանակվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Բաքվից հնչող հայտարարությունների մասին
Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին հայտարարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապը, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ. վարչապետ
Գիտեք, որ Ադրբեջան-Նախիջևան կապի թեման կա, և էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին: Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք
Ո՞րն է հայրենասիրության մոդելը։ Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։ Այս մասին ասել է Նի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կախիչ ա, կախած ա, կարիք կա՞ ստուգելու. Նիկոլ Փաշինյանը` կախիչների մասին
Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց որ գնում ենք բախվում իրականությանը՝ տեսնում ենք իրականությունը մեր պա...