Սա շատ վտանգավոր նախադեպ է. ադրբեջանագետը` ադրբեջանցիների վանդալիզմի մասին
«Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները օկուպացված Մարտակերտում ոչնչացրել են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Հարութ Բաբայանի ու Գարիկ Մնացականյանի հիշատակին կանգնեցված հուշարձանը։ Ընդ որում, դրա մասին ադրբեջանական տելեգրամ ալիքները շատ հպարտորեն գրել էին՝ ներկայացնելով որպես «ահաբեկիչների» հուշարձանի քանդում»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ես վստահ եմ, որ նրանք հատուկ են հանրայնացրել այս տեղեկատվությունը նաև արձագանքներ ստուգելու համար, եթե իրենց տրամաբանությամբ պատերազմի մասնակիցները «ահաբեկիչներ» են, ապա ի՞նչ կարող է լինել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանի հետ, որտեղ թաղված են առաջին և երկրորդ պատերազմի, նաև ապրիլյան պատերազմի հերոսները։
Սա շատ վտանգավոր նախադեպ է, որը պետք է խիստ արձագանք ստանա ու որոշ կանխարգելիչ քայլերի արժանանա, պետք է աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ ու թույլ չտալ Ադրբեջանի հանցավոր քայլերի շարունակականությունը, դա հնարավոր է անել չլռելով ու աշխատելով։ Խոսքը մեր հերոսների, մեր կռվի, դրա արժեքի ու խորհրդանիշների մասին է։ Ընդ որում, այդ կռիվը մեզ պարտադրել են՝ մեզ վրա հարձակվելով ու փորձելով ցեղասպանության ենթարկել, ափսոս, որ դա հիմա «մոռացվել է»՝ մատուցվող քարոզչական աղբի պատճառով»,-գրել է նա։
Ադրբեջանագետը նաև հավելել է, որ ՀՀ ԱԳՆ-ն լուրջ անելիք ունի այս հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
Ժամկետային զինծառայողը ձերբակալվել է` պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով. ՔԿ
Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. մեկ անձ ձերբակալվել է: Այ...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...
Զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա. «Հրապարակ»
Հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է եղել: Այս մասին հաղորդում է «Հրապարակ»-ը։Ժամկետային...