Հասարակություն
Որ երկրներից են զբոսաշրջիկներն ամենից շատ գալիս Հայաստան
Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից: Այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
«2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասաց կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:
Զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը: Այնուհետև շատ են եկել ԱՄՆ-ից սփյուռքահայերը:
Նա նաև նշեց. «Հնդկաստանից բավականին զբոսաշրջիկ ունենք այս պահին, որ գալիս են Դուբայից: Գերմանիան, Ֆրանսիան ևս շարունակում են լինել կարևոր թիրախային շուկաներ մեզ համար: Չինաստանը առաջին 10 երկրների մեջ է»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումները, գտնում է, որ կառույցի որոշումը իրավաչափ է. ԿԸՀ նախագահ
5.0
Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով մահվան դեպքերն ավելացել են
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի
5.0