«Ինտերի» նախկին կիսապաշտպանը բացասական է արտահայտվել Մխիթարյանի մասին
«Ինտերի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը բացասական է արտահայտվել «Ինտերի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին: Չիլիացու կարծիքով՝ «ներաձուրիի» մեկնարկային կազմում պետք է հանդես գա Ալեքսիս Սանչեսը, այլ ոչ թե 34-ամյա հայ ֆուտբոլիստը: Այս մասին տեղեկանում ենք Сhampionat. com-ը:
«Ալեքսիս, եթե դու ինձ լսում ես, խնդրում եմ՝ հեռացիր «Ինտերից»։ Նա երբեք չպետք է վերադառնար «Ինտեր», ես նույնիսկ դա իրեն ասացի։ Նա պետք է գնար ակումբ, որտեղ կարող էր խաղից հաճույք ստանալ, սիրվել մարդկանց կողմից, բայց նա համառ է։
Լաուտարոն լավ հարձակվող է, բայց ինչպե՞ս կարող է Սանչեսը չխաղալ Ինտերում: Մխիթարյանն է խաղում, ոչ թե Ալեքսիսը։ Ինչո՞ւ է նա խաղում, ոչ թե Ալեքսիսը: Ես ուզում եմ ինքնասպան լինել»,- Վիդալի խոսքը մեջբերել է MSN-ը։
Հավելենք, որ «Ինտերի» և «Վերոնայի» միջև Ա սերիայի 19-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «ներաձուրիի» մեկնարկային կազմում: Ալեքսիս Սանչեսը խաղադաշտ է դուրս եկել խաղի 83-րդ րոպեին, որում հաղթանակ են հասել Սիմոնե Ինձագիի սաները (2-1): Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Հենրիխն Իտալիայի առաջնության շրջանակներում անցկացրել է 19 հանդիպում, խփել է 2 գնդակ և կատարել 5 գոլային փոխանցում: Սանչեսը 8 խաղ է անցկացրել՝ առանց արդյունավետ գործողությունների:
Նմանատիպ հոդվածներ
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-100-ում Հայաստանի 11 ներկայացուցիչ է ներառված
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշի 100–յակում ընդգրկված են Հայաստանի հավաք...
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելի...
Էդգար Սևիկյանը կփոխի ակումբը
«Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը կտեղափոխվի «Ֆերենցվարոշ»: Այս մասին հայտնում է «Չեմպիոնատը»՝ հղում անել...
Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ` «Ինտեր»-«Մոնցա» խաղում
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում Միլանի «Ինտերը» արտագնա խաղում 5։1 հաշվով հաղթեց «Մոնցային»: Այս մասին հայտնում է Armsp...