ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-100-ում Հայաստանի 11 ներկայացուցիչ է ներառված

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշի 100–յակում ընդգրկված են Հայաստանի հավաքականի 6 շախմատիստներ։ Այս մասին տեղեկանում ենք Սպուտնիկ Արմենիայից:



Տղամարդկաանց ցուցակում ընդգրկվել են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 55-րդ, 61-րդ և 91-րդ տեղերը:


Եվս մեկ հայ գրոսմայստեր՝ Կարեն Գրիգորյանը, որը հավաքականի անդամ չէ, զբաղեցրել է 99-րդ տեղը:


ՖԻԴԵ–ի կանանց վարկանիշային աղյուսակում հայտնվել են Հայաստանի երեք ներկայացուցիչներ՝ Էլինա Դանիելյանը (55-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (74-րդ տեղ) և Աննա Սարգսյանը (75-րդ տեղ):


Երիտասարդ շախմատիստների առաջին հարյուրյակում են հայտնվել միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը (41–րդ տեղ), Էմին Օհանյանը (79–րդ տեղ). ի դեպ նրան 2023-ի վերջին շնորհվեց գրոսմայստերի կոչում: Իսկ երիտասարդ աղջիկների լավագույն 100–ում են հայտնվել Մարիամ Մկրտչյանը (12–րդ տեղ) և Պոլինա Կոբակը (83–րդ տեղ):

Քաղաքականություն