Էդգար Սևիկյանը կփոխի ակումբը
«Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը կտեղափոխվի «Ֆերենցվարոշ»: Այս մասին հայտնում է «Չեմպիոնատը»՝ հղում անելով իր աղբյուրին։
հաղորդվում է, որ հունգարական ակումբն ակտիվացրել է ֆուտբոլիստի պայմանագիրը գնելու գործողությունները: Խոսակցություններ կային, որ ֆուտբոլիստը մտածում է «Կրասնոդար» տեղափոխվելու մասին, սակայն «Ֆերենցվարոշը» համոզել է կիսապաշտպանին:
Նիժնի Նովգորոդի ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովն ավելի վաղ հայտնել էր, որ մեծ է Սևիկյանի՝ եվրոպական այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը:
Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Կրասնոդարն» ու ֆրանսիական «Նանտը»։
«Նա կմեկնի մեկ այլ եվրոպական առաջնություն։ Մենք խոսել ենք նաև ռուսական ակումբների հետ, բայց ֆուտբոլիստը շատ է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Ամեն ինչ կախված է Էդգարի և նրա ընտանիքի ցանկություններից: Այժմ նրա տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն կա, սա ակումբ է ոչ թոփ-5 լիգաներից»,- ասել է ակումբի նախագահը СЭ-ին:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ` «Ինտեր»-«Մոնցա» խաղում
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում Միլանի «Ինտերը» արտագնա խաղում 5։1 հաշվով հաղթեց «Մոնցային»: Այս մասին հայտնում է Armsp...
Հենրիխ Մխիթարյանը կիսվել է թիմի խաղի մասին իր կարծիքով
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է թիմի խաղի մասին իր կարծիքով։ «Ներաձուրիները» Ա Սերիայի 20-րդ...
Էլմիրա Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է առաջնության փոխչեմպիոն
Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը դարձել...
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը՝ ոսկե մեդալակիր
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand...