Գրիգոր Մինասյանը` ՀՀ-ում նոր կալանավայրի կառուցման գործընթացի մասին
Արդարադատության նախարարությունն արդեն ունի ՀՀ-ում նոր կալանավայրի վերջնական մոդելը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Վերջինս ներկայացրել է, թե ինչ փուլում է այս պահին գտնվում ՀՀ-ում նոր կալանավայրի կառուցման գործընթացը։
«Հայտարարված մրցույթ կա, հաղթող ընկերություն կա, հիմա հողատարածքի վերաբերյալ երկրաբանական և գեոդեզիական եզրակացության կազմման փուլում ենք։ Ամենայն հավանականությամբ, 2-3 ամսվա ընթացքում եզրակացությունը պատրաստ կլինի», - նշել է Մինասյանը։
Նախարարը նաև հավելել է, որ դրանից հետո էլ կհայտարարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ։
Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...
Զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա. «Հրապարակ»
Հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է եղել: Այս մասին հաղորդում է «Հրապարակ»-ը։Ժամկետային...
Նոր համալրումներ` Երևանի մետրոպոլիտենում
Երևանի մետրոպոլիտենը հունվարի 15-ին կհամալրվի ևս մեկ շարժակազմով, որը կունենա երեք վագոն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապ...