Աշոտյանի համար երաշխավորություն է ներկայացրել Կոլումբիայի նախկին նախագահը
Կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան երաշխավորություն է ներկայացրել:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացրել է, թե էլ ովքեր են երաշխավորություն ներկայացրել Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար։
Վերջիններիս թվում են ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրացի նախկին ու ներկա պաշտոնյաններ. ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին։
Հայաստանից Աշոտյանի համար երաշխավորություն են տվել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը,ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը,Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արմեն Աշոտյանի հերթական դատական նիստն է։ Քննարկվելու է խափանման միջոցի փոփոխության հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...