Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցք»–ի բացման ժամկետների մասին
Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը: Այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Интерфакс–ը:
««Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածը՝ սկսած Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը կազմում է 224 կմ։ Ընդհանուր առմամբ, այս «միջանցքի» ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է Ուրալօղլուն թուրքական tvnet հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարը հավելել է, որ Հորադիզից Օրդուբադ (Նախիջևան) հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։
«Կպահանջվի ՆախիջևանըԹուրքիայի հետ կապող, գոյություն ունեցող մոտ 100 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցումը, որի շարունակությունը կլինի Իգդիր-Կարս երկաթգիծը, որի երկայնքով շինարարության համար արդեն անցկացվել են մրցութային ընթացակարգեր, այն կսկսվի այս տարի»,- ասել է Ուրալօղլուն։ ասաց.
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...