Օդի ջերմաստիճանը նախ կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում հունվարի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին արևմտյան է՝ 3-7 մ/վ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում հունվարի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։
Նմանատիպ հոդվածներ
Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 7-ին
Հունվարի 7-ին տարադրամի շուկայում սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները: Տվյալները, ըստ rate.am-ի:ԱՄՆ դոլարի...
Արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան
Արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից:«Արևմո...
Հունվարի 3-ը դարձել է ամենացուրտ օրը Սանկտ Պետերբուրգի ամբողջ պատմության ընթացքում
ՌԴ Սանկտ Պետերբուրգում օրական միջին ջերմաստիճանը հունվարի 3-ին եղել մինուս 22,2 աստիճան, ինչը դարձել է ամենացածրը հիդրոօ...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուն...