Հունվարի 3-ը դարձել է ամենացուրտ օրը Սանկտ Պետերբուրգի ամբողջ պատմության ընթացքում
ՌԴ Սանկտ Պետերբուրգում օրական միջին ջերմաստիճանը հունվարի 3-ին եղել մինուս 22,2 աստիճան, ինչը դարձել է ամենացածրը հիդրոօդերևութաբանական երևույթների գործիքային չափումների ընթացքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սառնամանիքը գերազանցել է մեկ այլ ռեկորդ ևս՝ 2024 թվականի 3-րդ օրը դարձել է ամենացուրտը, Telegram ալիքում հայտնել է քաղաքի գլխավոր օդերևութաբան Ալեքսանդր Կոլեսովը։
«Հունվարի 3-ին քաղաքում ամենացուրտ օրը եղել է 2003 թվականին․ այն ժամանակ ջերմաստիճանը ցերեկը չի բարձրացել մինուս 18,0 աստիճանից», - գրել է օդերևութաբանը։
Նա նշել է, որ սպասվում են նոր ռեկորդներ․ Լենինգրադի մարզի հյուսիս-արևելքում այժմ արդեն մինուս 34 աստիճան է:
Նմանատիպ հոդվածներ
Արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան
Արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից:«Արևմո...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուն...
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում. ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման...
Թուրքիայում նախազգուշացվել է երկրի մի շարք շրջաններ ծածկող ռադիացիոն մառախուղի մասին
Օդերեւութաբանները նախազգուշացրել են Թուրքիայի մի շարք շրջաններ ծածկող ռադիացիոն մառախուղի մասին, իսկ վարորդներին կոչ է ա...