Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 4-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։
Հունվարի 4-ի և 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։
Մայրաքաղաքում հունվարի 4–ի ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան
Արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից:«Արևմո...
Հունվարի 3-ը դարձել է ամենացուրտ օրը Սանկտ Պետերբուրգի ամբողջ պատմության ընթացքում
ՌԴ Սանկտ Պետերբուրգում օրական միջին ջերմաստիճանը հունվարի 3-ին եղել մինուս 22,2 աստիճան, ինչը դարձել է ամենացածրը հիդրոօ...
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում. ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման...
Թուրքիայում նախազգուշացվել է երկրի մի շարք շրջաններ ծածկող ռադիացիոն մառախուղի մասին
Օդերեւութաբանները նախազգուշացրել են Թուրքիայի մի շարք շրջաններ ծածկող ռադիացիոն մառախուղի մասին, իսկ վարորդներին կոչ է ա...