Մոտ 150 ավտոմեքենա Լեհաստանի հետ Կալինինգրադի սահմանին հերթում է
Լեհաստանի հետ ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանին գտնվող Մամոնովո 2 բազմակողմ ավտոմոբիլային անցակետում հերթը հասել է 150 ավտոմեքենայի, և մեքենաները շարունակում են մոտենալ: Այս մաին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Կալինինգրադի մաքսատան մամուլի քարտուղարը:
Հունվարի 6-ին Մամոնովո 2-ում 130 մեկնող մարդատար ավտոմեքենա է եղել։ Առավոտյան սահմանակից կողմը սկսել է շատ վատ ընդունել տրանսպորտային միջոցները, իսկ տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչեւ 9.00-ն լեհերն ընդհանրապես ոչ մի մեքենա չեն ընդունել, նշել են մաքսատանը:
«Մեկ օրում Կալինինգրադի մաքսավորները ելքի համար ձեւակերպել են 512 տրանսպորտային միջոց։ Բայց կարելի էր ավելի շատ ձևակերպել 100-ով կամ 200-ով, եթե հարակից կողմն ավելի օպերատիվ աշխատեր։ Հերթն աճել է, միայն ՌԴ-ից ելքի անցակետի դիմաց մոտ 150 մարդատար է կանգնած։ Եվ մեքենաները շարունակում են մոտենալ»,- հայտնել Է մամուլի քարտուղարը։
Վերջինս նաև ընդգծել է, որ Մամոնովո 2-ում հերթը բաղկացած է միայն արտասահմանյան համարանիշերով մարդատար ավտոմեքենաներից։
Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...
Նոր համալրումներ` Երևանի մետրոպոլիտենում
Երևանի մետրոպոլիտենը հունվարի 15-ին կհամալրվի ևս մեկ շարժակազմով, որը կունենա երեք վագոն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապ...
Ժամկետային զինծառայողը ձերբակալվել է` պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով. ՔԿ
Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. մեկ անձ ձերբակալվել է: Այ...