Ճապոնիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԱԳՆ նախարարի չհայտարարված այցը՝ Ուկրաինա
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնում են Ճապոնիայի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Կամիկավան Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
«Ուկրաինա կատարած այցի ընթացքում արտգործնախարար Կամիկավան ևս մեկ անգամ հավաստիացրել է ուկրաինական կողմին, որ Ճապոնիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ լինել կողքին և աջակցել Ուկրաինային նույնիսկ ներկայիս բարդ միջազգային իրավիճակում»,- ասվում է հաղորդման մեջ։
Հաղորդվում է, որ Կամիկավան արտասահմանյան շրջագայություն կկատարի հունվարի 5-ից 17-ը, որի ընթացքում կայցելի Գերմանիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Թուրքիա, ԱՄՆ և Կանադա: Ուկրաինա այցի մասին նախապես չի հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...