Ձյուն, բուք, մառախուղ. եղանակը` Հայաստանում

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։


Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25 մ/վրկ արագությամբ։


Երևանում հունվարի 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 4-6 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։

Քաղաքականություն