21-րդ դարի ռեկորդային ցածր ջերմաստիճան` Ֆինլանդիայում
Ֆինլանդիայում 21-րդ դարի ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել մինուս 44,3 աստիճանով: Այս մասին այսօր հայտնել է Ֆինլանդիայի օդերեւութաբանական ինստիտուտը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Գիշերը Ֆինլանդիայում գրանցվել է 21-րդ դարի ընթացքում ամենացածր ջերմաստիճանը, երբ Էնոնտեկիե օդանավակայանում ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 44,3 աստիճան Ցելսիուսի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի ավելի վաղ երկրի հարավային և հարավ-արևմտյան մասերում սառնամանիքների պատճառով շուրջ 20 հազար սպառողներ մնացել էին առանց էլեկտրականության: Հինգշաբթի երեկոյան էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։
Բացի այդ, Ֆինլանդիայի վր պետական երկաթուղային ընկերությունը մինչև շաբաթվա վերջ չեղարկել է հեռահար գնացքների մի մասը սաստիկ սառնամանիքների պատճառով, չեղարկումը կազդի մոտ 10 հազար ուղևորի վրա, հայտնել է փոխադրողը:
Ֆինլանդիայում սառնամանիքների ֆոնին չորրորդ օրն անընդմեջ ուշանում են մերձքաղաքային և հեռահար գնացքները: Ուշացումները տատանվում են 30 րոպեից մինչև երեք ժամ: Որոշ երթուղիներ չեղարկվել են։ Բացի այդ, շարունակվող ցուրտը դժվարացրել է հասարակական տրանսպորտի երթեւեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են: Այս մասին «Լ...
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է ավելի քան 200 մարդ, կան տասնյակ անհետ կորածներ. նոր մանրամասներ
Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կ...
Քանի զոհ է տվել Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի հարձակման հետևանքով. Քյարամյանը մանրամասնում է
Քննչական կոմիտեն արցախահայության էթնիկ զտումների վերաբերյալ վարույթ է նախաձեռնել և բռնի տեղահանման հանգամանքները բացառապ...