ՌԴ-ում ավելի քան 400 միգրանտների զինվորական հաշվառման են կանգնեցրել

Եկատերինբուրգում 400-ից ավելի միգրանտներ զինվորական հաշվառման են կանգնել ստուգայցերի արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է URA.RU հղում անելով Կենտրոնական դաշնային շրջանի քննչական կոմիտեին: Տեղելությունը փոխանցում է gazeta.ru-ն:


Գերատեսչության տվյալներով՝ անցյալ տարվա նոյեմբերի վերջից ծանուցագիր է ստացել 450 ներգաղթյալ։ Նշվում է, որ նման քաղաքացիների թիվն օրեցօր աճում է։


«Ավելի քան 150 օտարերկրյա քաղաքացիներ պայմանագիր են կնքել ՌԴ Պաշտպանության նախարարության հետ», – հայտնել են կազմակերպությունում:


Հաղորդվում է, որ ամանորյա տոների ընթացքում իրավապահները ստուգել են մի քանի առևտրի կենտրոններ։ Արդյունքում ձերբակալվել է 15 ներգաղթյալ, որոնք ավելի վաղ ստացել էին Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն խուսափում էին զինվորական ծառայությունից:


Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում հունվարի 1-ի գիշերը մի քանի հազար ներգաղթյալ էր ձերբակալվել:

Քաղաքականություն