ՌԴ նախագահը ռուսաստանաբնակ հայերին մեդալներ է շնորհել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայերի մեդալներ, շքանշաններ, և պատվոգրեր է շնորհել տարբեր ոլորտներում ունեցած վաստակի համար։ Նշենք, որ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
Բժշկական գիտության և առողջապահության զարգացման հարցում ունեցած մեծ վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար I աստիճանի» շքանշանով է պարգևատրվել «Ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության փոխտնօրեն Լեյլա Վաղոյի Ադամյանը։
«ՌԴ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը շնորհվել է «Մարզային կլինիկական ուռուցքաբանական դիսպանսեր» առողջապահության պետական հաստատության գլխավոր բժշկի տեղակալ Գրիգորի Ռաֆայելի Փյումփյուլյանին։
Զանգվածային լրատվամիջոցների զարգացման հարցում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար բարեկամության շքանշանով է պարգևատրվել «ՆՏՎ հեռուստաընկերություն» բաժնետիրական ընկերության հաղորդավար Ռոման Գեորգիի Բաբայանը։
«Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար II աստիճանի» շքանշանով է պարգևատրվել «ՆՏՎ հեռուստաընկերություն» բաժնետիրական ընկերության բաժնի ղեկավար Նիկոլայ Գեորգիի Բայախչյանը և «Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն» ոչ պետական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ալբերտի Քեռյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...