Որն է Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհը, ըստ Թուրքիայի ՊՆ-ի
Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, այլ բարեկամության և համագործակցության», - ասել է նա:
Խոսելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից՝ Գյուլերը շեշտել է՝ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ռազմավարական դաշինքն ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու Անկարայի և Բաքվի համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...