Լուկաշենկոն արգելել է դատել իրեն և ընտանիքի անդամներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Սահմանադրության փոփոխությունները, որոնք կարգավորում են հանրապետության նախկին նախագահի և նրա ընտանիքի իրավունքները:
Ըստ փոփոխությունների՝ նախկին նախագահը և նրա ընտանիքը ցմահ պահպանում են անձեռնմխելիությունը, թիկնազորը և պետական անշարժ գույքից օգտվելու իրավունքը:
Պաշտոնաթող նախագահն ու նրա ընտանիքի անդամները կարող են պատասխանատվություն չկրել իշխանության ղեկին գտնվելու ընթացքում կատարված որևէ հանցագործության համար։ Անձեռնմխելի են մնում նաև ակտիվները, գույքը, նամակագրությունը:
Նշվում է նաև, որ պետության նախկին ղեկավարի մահվան դեպքում նրա հուղարկավորությունը կիրականացվի պետբյուջեի հաշվին։ Նախկին նախագահը պաշտոնաթողությունից հետո կդառնա Համաբելոռուսական Ժողովրդական ժողովի պատվիրակ և Հանրապետության խորհրդի ցմահ անդամ։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...