Գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան
Այսօր Կառավարության նիստում սահմանվեց Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը:
«Արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացան, ընդ որում, պրոցեսը դեռ չի ավարտվել». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։ Նրա խոսքով, աշխատավարձերը կբարձրացվեն ընդհուպ 300 տոկոսով:
«Հարգարժան դոկտորներն ու գիտությունների թեկնածուներն իրենք պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են ու դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աշխատանքի հավելավճարները»,- ասել է նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրել է, որ բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքում փոխվում է գիտական աստիճանաշնորհման մոտեցումը. «Երկաստիճան համակարգից անցում է կատարվում մեկաստիճանի համակարգի, և այո, ավելի կանոնակարգվում են աստիճանաշնորհման ու դրա հետ կապված բացահայտվող խնդիրներին արձագանքելու հարցերը»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր կարգը մշակվել ու շրջանառվում է։վ
Նմանատիպ հոդվածներ
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել:Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գր...
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...