«Երասխ 2» զորամասի հողամասը ամրացվեց Պետական գույքի կոմիտեին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում որոշեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 15 տարի առաջ օտարված «Երասխ 2» զորամասի հողամասն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Հիշեցնենք, որ զորամասի տարածքն օտարվել է 2009 թվականին։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի` 2005 թ. որոշումներով անհատույց օգտագործման իրավունքներով ՊՆ–ին տրամադրված հատուկ նշանակության հողամասի մասին է։ Այն ունեցել է զորամասի կարգավիճակ` «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերը։ «Երասխ 1»-ի գործը դեռևս դատաքննության փուլում է։
Համաձայն որոշման՝ Արարատի մարզի Արարատ համայնքի Արմաշ գյուղի Երևանյան խճուղի 1/4գ Երասխ-2 հասցեում գտնվող 212,7 քմ ընդհանուր մակերեսով շտաբի շենքը, 34,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, 110,7 քմ ընդհանուր մակերեսով ճաշարանը, 43,9 քմ ընդհանուր մակերեսով պահեստը, 32,4 քմ ընդհանուր մակերեսով սանհանգույցը, 80,6 քմ ընդհանուր մակերեսով շվաքարանը, 479,2 քմ ընդհանուր մակերեսով շվաքարանը, 90,4 քմ ընդհանուր մակերեսով (135,6 խմ ծավալով) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,9 հա հատուկ նշանակության հողամասը պետք է ամրացնել ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Նշենք, որ ըստ դատախազության, 2009 թ. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խախտելով «Հողային օրենսգրքի» պահանջները, ըստ որոնց` արգելվում է քաղաքացիներին ու իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը (0.9 հա մակերեսով) ու դրա վրա առկա շինությունները։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...